Երկրի վրա ողջ կենսաբանական կյանքը, այդ թվում՝ հոմոսապիենսը, ստեղծվել է Տիեզերքի նպատակների համար: Կենսաբանական էակները, բացառությամբ մարդկանց, ունեն ամբողջական գենետիկական ծրագրեր բոլոր կենսական իրավիճակների համար:
Արտաքին պայմանների փոփոխությունները հանգեցնում են մտածողության և հիշողության կառավարման համակարգի տեղափոխմանը դեպի գենետիկ ծրագրի այն հատված, որը համակարգում է մարմնի ռիթմերը արտաքին պայմանների հետ։
Մարդկանց մոտ գենետիկական կոդի մի ամբողջ շարք ստեղծվում է պայմանականորեն, որպեսզի մարդը կարողանա զարգացնել իր գիտակցությունը, կամքը և մարմինը։ Դրանից զատ, մարդն ունի Արարչին, շրջակա միջավայրը, ինքն իրեն ճանաչելու, ինչպես նաև տեսածն ու լսածը հասկանալու ցանկության գենետիկական ծրագրեր։
Սակայն, գիտելիքի ցանկությունը լռեցվում է, եթե երեխան հայտնվում է կենդանիների միջավայրում (Մաուգլի) կամ եթե ծնողները չեն բացատրում, թե ինչ է կատարվում և չեն պատասխանում երեխայի ամենապարզ հարցերին` ինչո՞ւ, ի՞նչ նպատակով կամ ինչպե՞ս։
Այդպիսի երեխաների մեջ անհետանում է գիտելիքի նկատմամբ ձգտումը` ծնողի կողմից գիտելիքի գենետիկական ցանկության խթանող ծրագրի արգելափակման պատճառով, և նրանք բավարարվում են նյութական բարիքներով և զվարճանքներով. ծնվում է անտեղյակությունը։
Ծնողների սահմանափակ գիտելիքները և մտածելու անկարողությունը խոչընդոտում են երեխաների զարգացմանը, և նրանք հակակրանք են զարգացնում սովորելու նկատմամբ։
Այդպիսի երեխաները դասերից «դուրս են մնում», գրքեր չեն կարդում, և նրանց հետաքրքրությունների շրջանակը նեղանում է` հասնելով մինչև ֆիզիկական հաճույքներ, արտաքին տեսք (հագուստ, զարդեր, պիրսինգ, տատու և այլն), և արագորեն սկսում է զարգանալ նյութապաշտությունը։
Տիեզերքի նպատակների համար, առանց ժամանակակից մարդու դերի և նշանակության գիտակցման, երիտասարդ սերնդի կրթության մեջ փոփոխություններ տեղի չեն ունենա։
Մարդկային գիտակցության և կամքի զարգացումը հանգեցնում է գիտելիքի ցանկության ծրագրի արգելափակման հետաձգման, և երբ մարդկությունը կհասնի կատարելության, արգելափակումը լիովին կվերանա։
Երիտասարդ սերունդը արագորեն ընդունում է նոր, առաջադեմ գաղափարներ և ընդունակ է հերոսական գործերի՝ հանուն ապագայի։ Ավագ սերնդի խնդիրն է ձևակերպել նոր, առաջադեմ գաղափարներ և փոխանցել դրանք երիտասարդ սերնդին։
Եթե չկան հստակ պատկերացումներ ապագայի գոյության մասին` համեմված մտավոր և հոգևոր զարգացման տեսլականով, ապա, նյութական բարիքների բավարար (չափից շատ) քանակի առկայության պարագայում, երիտասարդների մեջ սկսում է ինքնաոչնչացումը ( ալկոհոլ, թմրանյութեր, խաղամոլություն, ավազակություն, աղանդավորություն և այլն), և նրանք կորցնում են կյանքի իմաստը։
Դեռահասությունից հետո որոշ երիտասարդներ ուժ են գտնում դուրս գալու անդունդից և մասնակցելու իրենց նմանների վերարտադրման գործընթացին՝ ինքնուրույն փնտրելով կյանքի իմաստը։
Ապագայի մասին հստակ ձևակերպված պատկերացումը թույլ է տալիս երիտասարդներին ժամանակ և էներգիա չվատնել որոնման վրա, այլ շարժվել դեպի ապագա՝ ավագ սերնդի կողմից ուրվագծված ուղով։
Սերգեյ Ղարագյոզյան